ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
««ԼԻԳԼԱՐՏ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՍՊ ընկերությունը (այսուհետ «Ընկերություն») գնահատում է Ձեր այցը մեր կայք և Ձեր հետաքրքրությունը մեր ընկերությամբ և ծառայություններով: Ձեր տվյալների գաղտնիությունը շատ կարևոր է մեզ համար: Հետևաբար, մենք լրջությամբ ենք մոտենում Ձեր անձնական տվյալների պաշտպանության հարցին և պահում ենք դրանք հույժ գաղտնի: Ձեր անձնական տվյալները մշակվում են միայն անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության իրավական դրույթների շրջանակներում:
Այս գաղտնիության քաղաքականությունում մենք Ձեզ տեղեկատվություն ենք տրամադրում Ձեր անձնական տվյալների մշակման և Ձեր իրավունքների՝ որպես տվյալների սուբյեկտի, մշակման մասին, մեր կայքի օգտագործման շրջանակներում:
1. Տվյալների պաշտպանության պատասխանատու և հսկիչ, կոնտակտային տվյալներ
Տվյալների պաշտպանության մասին օրենսդրության մասով վերահսկումն իրականացնում է՝
««ԼԻԳԼԱՐՏ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՍՊ ընկերությունը
հասվե՝ Հաղթանակի 1-ին փ. 1/1 շենք, Երևան, Հայաստան
հեռախոսահամար՝ +374 (94) 909 414
էլեկտրոնային փոստի հասցե՝ info@legalart.am
Խնդրում ենք մի երկմտեք և կապնվեք մեզ հետ տվյալների պաշտպանության առնչությամբ հարցերի պարագայում:
2. Տվյալների պաշտպանության առարկա
Տվյալների պաշտպանության առարկա են հանդիսանում անձնական տվյալները: Այսինքն՝ նույնականացված կամ նույնականացման ենթակա ֆիզիկական անձին (օրենսդրության մեջ հայտնի է որպես տվյալների սուբյեկտ) վերաբերվող ողջ տեղեկատվությունը: Դա ներառում է, օրինակ՝ այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են անունը, փոստային դասիչը, էլեկտրոնային հասցեն կամ հեռախոսահամարը, ինչպես նաև տեղեկատվությունը, որը հավաքվում է կայքի օգտագործման արդյունքում, օրինակ՝ օգտագործման սկիզբը, ավարտը և շրջանակը, ինչպես նաև Ձեր IP հասցեի հաղորդակցությունը:
3. Տվյալների ավտոմատացված մշակման տեսակը, շրջանակը, նպատակը և իրավական հիմքերը
Հիմնականում մեր կայքից հնարավոր է օգտվել առանց գրանցվելու: Սակայն, անձնական տվյալները կարող են մշակվել, եթե անգամ Դուք օգտվում եք կայքից առանց գրանցվելու:
Ստորև ներկայացված է տվյալների մշակման տեսակի, շրջանակի, նպատակների և իրավական հիմքերի ամփոփ նկարագիրը:
3.1.Մեր կայքի պայմանները
Երբ մուտք եք գործում մեր կայք Ձեր սարքի միջոցով մենք ավտոմատ կերպով մշակում ենք հետևյալ տվյալները՝
- այցի ամսաթիվը և ժամը
- ձեր այցի տևողությունը
- սարքի տեսակը
- գործածվող համակարգը
- ձեր կողմից օգտագործվող գործառույթները
- ուղարկված տվյալների քանակը
- իրադարձության տեսակը
- IP հասցեն
- հղող URL հասցեն
- տիրույթի անվանումը
Մենք մշակում ենք այս տվյալները Եվրոպական միության Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (այսուհետ` “ՏՊԸԿ”) 6-րդ հոդվածի 1-ին մասի (զ) հիման վրա՝ ծառայությունը մատուցելու, տեխնիկական գործառնությունն ապահովելու և թերությունները հայտնաբերելու և ուղղելու համար: Այս կերպ մենք ցանկանում ենք նպաստել մեր կայքի և դրա տեխնիկական ֆունկցիոնալ հնարավորությունների երկարաժամկետ օգտագործման խթանմանը և ապահովմանը: Երբ ընտրվում է մեր կայքը, այս տվյալներն ավտոմատ կերպով մշակվում են: Դուք չեք կարող օգտագործել մեր ծառայությունները, քանի դեռ այդ տվյալները չեն տրամադրվում: Մենք չենք օգտագործում այս տվյալները Ձեր կամ Ձեր ինքնության վերաբերյալ եզրակացություններ անելու նպատակով:
Հիմնականում մենք ջնջում ենք այս տվյալները, բացառությամբ առանձին դեպքերի, երբ մեզ դրանք հարկավոր են ավելի երկար ժամանակով՝ վերոհիշյալ նպատակների համար: Այս դեպքերում տվյալները ջնջվում են անմիջապես՝ այս նպատակներին ծառայելուց հետո:
3.2. Cookie ֆայլեր
Մեր կայք ացելելիս, “cookie” կոչվող փոքր ֆայլերը կարող են պահպանվել Ձեր սարքի մեջ գործառույթների ողջ շրջանակը Ձեզ տրամադրելու, մեր ծառայություններից ավելի հեշտ օգտվելու և մեր առաջարկներն ավելի օպտիմալացնելու նպատակով: Եթե Դուք չեք ցանկանում թույլատրել “cookie”-ների օգտագործումը, Դուք կարող եք կանխել դրանց պահպանումը սարքի մեջ, դիտարկիչում համապատասխան կարգավորումներ կատարելով կամ հրաժարվելով հատուկ ծառայության միջոցով:
4. Անձնական տվյալների ստացողներ
Ներքին ստացողներ. ««ԼԻԳԼԱՐՏ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՍՊ ընկերությունում տվյալներն հասանելի են միայն այն անձանց, ում դրանք անհրաժեշտ են 3-րդ բաժնում նշված նպատակների համար:
Արտաքին ստացողներ. Մենք ուղարկում ենք Ձեր անձնական տվյալները ««ԼԻԳԼԱՐՏ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՍՊԸ-ից դուրս գործող արտաքին ստացողներին, եթե դա անհրաժեշտ է Ձեր խնդիրը կարգավորելու կամ մշակելու համար, եթե գոյություն ունի այլ իրավական թույլտվություն, կամ մենք ունենք տվյալները տրամադրելու Ձեր համաձայնությունը:
Արտաքին ստացողներ կարող են լինել.
ա) Պրոցեսորներ
««ԼԻԳԼԱՐՏ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՍՊ ընկերության ծառայությունների մատուցման նպատակով օգտագործվող արտաքին ծառայություններ մատուցողներ, օրինակ, տեխնիկական ենթակառուցվածքների կամ սպասարկման ոլորտում, ինչպես նաև կայքի բովանդակության տրամադրման: Մենք զգուշությամբ ընտրում և պարբերաբար ստուգում ենք այս պրոցեսորները՝ Ձեր գաղտնիությունը պաշտպանելու նպատակով: Այս ծառայություններ մատուցողները կարող են օգտագործել տվյալները մեր կողմից նշված նպատակների և մեր ցուցումների համաձայն:
բ) Պետական մարմիններ
Իշխանություններ և պետական հաստատություններ, ինչպիսիք են պետական կառավարման մարմինները, դատարանները կամ ֆինանսական մարմինները, որոնց մենք պարտավոր ենք փոխանցել անձնական տվյալները իրավական նկատառումներով: Տվյալները փոխանցվում են ՏՊԸԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին մասի (գ) հիման վրա:
գ) Մասնավոր մարմիններ
Դիլերներ, գործընկերներ կամ օժանդակ անձնակազմ, ում անձնական տվյալները փոխանցվում են համաձայնության հիմքի վրա Ձեր հետ պայմանագիր իրականացնելու կամ օրինական շահերը պաշտպանելու համար, օրինակ՝ ֆինանսավորող բանկեր, այլ ծառայություններ մատուցողներ և տրանսպորտային ծառայություններ մատուցողներ: Տվյալները փոխանցվում են ՏՊԸԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին մասի (բ) և/կամ (զ) կետերի հիման վրա:
5. Տվյալների մշակումը երրորդ երկրներում
Եթե տվյալները փոխանցվում են այն մարմիններին, որոնց գլխամասը կամ որոնց տվյալների մշակման վայրը տեղակայված չէ պայմանագիրը ստորագրած անդամ պետություններից մեկում, նախքան այդ տվյալները փոխանցելը մենք ապահովում ենք, որ ստացողին վերաբերող օրենքով թույլատրվող բացառիկ դեպքերից դուրս առկա լինի տվյալների պաշտպանության պատշաճ մակարդակ կամ Դուք տրամադրում եք բավարար համաձայնություն տվյալների փոխանցման համար:
Մենք կարող ենք Ձեզ տրամադրել երրորդ երկրների ստացողների ցանկ և հատուկ համաձայնեցված կանոնակարգերի պատճեն՝ տվյալների պաշտպանության համապատասխան մակարդակ ապահովելու համար: Դրանք ստանալու համար դիմեք 1-ին բաժնում նշված հասցեով:
6. Պահպանման տևողությունը
Որպես կանոն, մենք պահպանում ենք Ձեր անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է նպատակներն իրականացնելու համար, կամ, համաձայնության պարագայում, մինչ Դուք չեղարկեք Ձեր համաձայնությունը: Ձեր կողմից առարկության դեպքում, մենք կջնջենք Ձեր տվյալները, եթե դրանց պահպանման համար չկան համապատասխան իրավական պահանջներ: Մենք նաև կարող են ջնջել Ձեր տվյալները, եթե այդպես պահանջվի իրավական նկատառումներով:
7. Տվյալների սուբյեկտների իրավունքները
Որպես տվյալների սուբյեկտ, որի վրա տարածվում է տվյալների մշակման գործընթացը, Դուք ունեք իրավունքներ: Մասնավորապես՝
Հասանելիության իրավունք. Դուք կարող եք ստանալ մեզանից ցանկացած տեղեկատվություն Ձեր մասին պահպանված տվյալների մասին:
Ջնջելու և խմբագրելու իրավունք. Դուք կարող եք պահանջել, որպեսզի մենք ուղղենք սխալ տվյալները և, իրավական հիմքերի առկայության դեպքում, ջնջենք Ձեր տվյալները:
Մշակման սահմանափակում. Դուք կարող եք պահանջել, որպեսզի մեր կողմից Ձեր տվյալների մշակումը սահմանափակվի, համապատասխան իրավական հիմքերի առկայության դեպքում:
Տվյալների տեղափոխում. եթե Դուք տրամադրել եք տվյալներ համաձայնության կամ պայմանագրի հիման վրա, Դուք ունեք իրավունք, համապատասխան իրավական հիմքերի առկայության դեպքում, ստանալու Ձեր կողմից տրամադրված տվյալները կառուցվածքային, ստանդարտ և մեքենա-ընթեռնելի ձևաչափով կամ կարող եք պահանջել, որպեսզի մենք փոխանցենք այդ տվյալները այլ հսկիչի:
Տվյալների մշակման առարկություն՝ «օրինական շահերի» իրավական հիմունքներով. Դուք կարող եք առարկել տվյալների մշակմանը ցանկացած պահի, հղում անելով Ձեր առանձնահատուկ իրավիճակին, եթե առարկման համար կան «օրինական շահերի» իրավական հիմքեր: Եթե Դուք օգտվում եք այս իրավունքից, մենք դադարում ենք Ձեր տվյալների մշակումը ըստ իրավական պահանջների, եթե չլինեն իրավական պատճառներ դրանց մշակումը շարունակելու համար, որոնք գերակայում են Ձեր իրավունքները:
Առարկում “cookie” ֆայլերի պահպանմանը. Դուք կարող եք նաև ցանկացած պահի առարկել “cookie” ֆայլերի պահպանմանը:
Համաձայնության հեռացում. եթե Դուք տվել եք համաձայնություն Ձեր տվյալների մշակման համար, Դուք կարող եք ցանկացած պահի չեղարկել այդ համաձայնությունը: Ձեր տվյալների մշակման օրինականությունն ուժի մեջ է մնում մինչև համաձայնության չեղարկումը:
Հսկիչ մարմին բողոք ներկայացնելու իրավունք. Դուք կարող եք բողոք ներկայացնել իրավասու պետական մարմին, եթե Դուք կարծում եք, որ Ձեր տվյալների մշակումը խախտում է օրենսդրությունը: Դա անելու համար պետք է դիմել Ձեր քաղաքում կամ երկրում գործող տվյալների պաշտպանությամբ զբաղվող մարմին կամ այլ պատասխանատու մարմիններ:
Կապի հաստատում մեզ հետ: Խնդրում ենք մի հապաղեք կապ հաստատել մեզ հետ, եթե ունեք հարցեր Ձեր տվյալների մշակման, որպես տվյալների սուբյեկտ Ձեր իրավունքների կամ Ձեր կողմից տրված համաձայնությունների վերաբերյալ: Վերոհիշյալ իրավունքներն իրականացնելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ էլեկտրոնային նամակի կամ փոստի միջոցով՝ Բաժին 1-ում նշված հասցեներով: Գործողությունն իրականացնելիս, խնդրում ենք ապահովել Ձեզ նույնականացնելու հնարավորությունը:
8. Հղումներ երրորդ կողմերի առաջարկներին
Այլ ընկերությունների կողմից մատուցվող կայքերը և ծառայությունները, որոնք կապված են մեր կայքի հետ, կառուցվել և տրամադրվել են երրորդ անձանց կողմից: Մենք չունենք որևէ ազդեցություն երրորդ կողմերի ծառայությունների կառուցվածքի, բովանդակության և դերի վրա: Մենք բացահայտ կերպով տարանջատում ենք մեզ այն բովանդակությունից, որը ներկայացված է կցված երրորդ կողմերի առաջարկներում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ երրորդ կողմերի առաջարկները, որոնք կցված են մեր կայքին, կարող են տեղադրել իրենց սեփական cookie-ները Ձեր սարքում, ինչպես նաև հավաքել անձնական տվյալներ: Մենք չունենք որևէ ազդեցություն այս գործընթացի վրա: Խնդրում ենք կապ հաստատել կցված երրորդ կողմի առաջարկների ծառայություն մատուցողների հետ՝ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով:
9. Կարգավիճակ
Ընկերության գաղտնիության քաղաքականությունը ենթակա է հետագա փոփոխությունների: Պարբերաբար ստուգեք, թե արդյոք փոփոխությունները կատարվել են: Կայքն օգտագործելով՝ Դուք համաձայն եք Ընկերության գաղտնիության քաղաքականության պայմանների հետ: Եթե համաձայն չեք Ընկերության գաղտնիության քաղաքականության պայմանների հետ, ապա չպետք է օգտագործեք Ընկերության կայքը:
10. Մտավոր սեփականության իրավունքը. ««ԼԻԳԼԱՐՏ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՍՊԸ անվանումը և Ընկերության ապրանքային նշանի օգտագործման բացառիկությունը
««ԼԻԳԼԱՐՏ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» անվանումը, legalart.am կայքը և դրա բովանդակությունը պաշտպանված են Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի, ապրանքային նշանի և այլ օրենքներով: Ուստի, Ընկերությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից ստանալով համապատասխան իրավունքներն ու լիազորությունները, վերապահում է իրեն բոլոր այն իրավունքները, որոնք ամրագրված չեն կայքի օգտագործման պայմաններում, սակայն պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ, նորմատիվ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով։
Ընկերության պաշտոնական կայքէջում նշված գործընկերների այլ ապրանքային նշանները (լոգոները), ինչպես նաև նշված ապրանքային նշանների /լոգոների/ այլ լեզուներով տարբերակները, վերոհիշյալ ապրանքային նշանները և որոշ ապրանքային անունները, որոնք առկա են կայքում, հանդիսանում են պաշտոնապես գրանցված և օրենքով պաշտպանված ապրանքային նշաններ:
Ընկերության պաշտոնական կայքէջում նշված գործընկերների այլ ապրանքային նշանների հիշատակումն այս կայքում ունի բացառապես ծանոթացման նպատակ: Ընկերության պաշտոնական կայքէջի oգտագործման պայմանները չեն տրամադրում ապրանքանիշերի օգտագործման իրավունք:
11. Պատասխանատվության սահմանափակումներ
««ԼԻԳԼԱՐՏ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՍՊ Ընկերության legalart.am պաշտոնական վեբ կայքը, պարունակում է բացառապես ընդհանուր տեղեկություններ կայքէջում ներկայացված ծառայությունների վերաբերյալ, ուստի Ընկերությունն այս կայքի միջոցով չի տրամադրում մասնագիտական խորհրդատվություն կամ ծառայություններ (մասնագիտական խորհրդատվության կամ ծառայությունների մատուցման համար կարող եք կապնվել Ընկերության հեռախոսահամարներով)։ Նախքան ծառայություն պատվիրելը խորհուրդ է տրվում կապ հաստատել Ընկերության մասնագետների հետ և խորհրդակցել որակավորված մասնագետ-խորհրդատուների հետ:
Ընկերությունը չի ստանձնում որևէ ուղղակի, անուղղակի կամ այլ պարտավորություն կայքի օգտագործման համար: Օգտագործելով ««ԼԻԳԼԱՐՏ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՍՊ Ընկերության legalart.am պաշտոնական վեբ կայքը՝ յուրաքանչյուր անձ (օգտագտեր) ստանձնում և կրում է լիակատար պատասխանատվություն օգտագործման արդյունքում հնարավոր կորուստների համար:
Ծանուցում։ Ընկերությունը չի երաշխավորում, որ ««ԼԻԳԼԱՐՏ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՍՊ Ընկերության legalart.am պաշտոնական վեբ կայքը մշտապես գործում է ամբողջովին անվտանգ, անսխալ, զերծ վիրուսների կամ վնասակար ծրագրային կոդերի ազդեցությունից, կամ կբավարարի որևէ այլ կոնկրետ չափանիշների, ուստիև որևէ պատասխանատվություն չի կրում:
Եթե առկա են հարցեր Ընկերության գաղտնիության քաղաքականության կամ Ընկերության կայքի բովանդակության, գործելակերպի վերաբերյալ, կարող եք կապվել Ընկերության հետ՝ ուղարկելով հաղորդագրություն կամ զանգահարելով կայքում նշված հեռախոսահամարներով։
Գաղտնիության քաղաքականությունը վերջին անգամ թարմացվել է 2021 թվականի դեկտեմբերի 21-ին: