Մեր Մասին

«ԼԻԳԼԱՐՏ»  ընկերությունը հանդիսանում է Հայաստանում իրավաբանական խոշոր ընկերություններից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին երկու առաջատար իրավաբանական և տնտեսագիտական ուղղվածության ընկերությունների թիմերի միավորման արդյունքում, որոնք ավելի քան 10 տարի ակտիվ գործունեություն են ծավալել այս ոլորտներում: «ԼԻԳԼԱՐՏ» ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՈԼՈՐ ՃՅՈՒՂԵՐՈՎ: Ընկերության թիմը մասնագիտացված է ոլորտի բոլոր ուղղություններով: Իրավաբաններից շատերը համատեղում են պրակտիկ իրավաբանի աշխատանքը հանրապետության լավագույն բուհերում դասախոսելու հետ:

Մեր հաճախորդները տարբեր իրավիճակներում՝ իրենց ամենաբարդ խնդիրների լուծումը վստահում են մեզ: Նրանց խնդիրները դիտարկվում են ամբողջական ու խորքային հեռանկարում՝ որի հիմքով առաջադրվում են արդյունավետ լուծումներ: Հաճախորդների հետ արդյունավետորեն համագործակցելով՝ մենք արագորեն հաղթահարում ենք առկա խոչընդոտները և գրանցում իրապես արժեքավոր արդյունքներ:

Մենք ունենք ծավալուն փորձ բիզնեսի կառավարման, իրավական խորհրդատվության, աշխատակազմերի վերապատրաստման, ինչպես նաև գործարարներին մասնագիտական ուղղորդման գործում: Բազմաթիվ դեպքերում արժանացել ենք մեր հաճախորդների այնպիսի վստահությանը, որ նրանք ամբողջությամբ մեզ են հանձնել իրենց բիզնեսի կամ դրա մի մասի կառավարումը՝ ապահովելով գործի հաղթական և շահավետ արդյունք:

Ընկերությունն ունի գործընկերներ 5 երկրներում, այդ թվում՝ ինչպես հարևան Վրաստանում և Ռուսաստանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում:

Մեր Թիմը

Արթուր Մարտիրոսյան

Հիմնադիր, ավագ գործընկեր

Արսեն Պետրոսյան

Գործընկեր, տնտեսագետ, փաստաբան

Գևորգ Կարապետյան

Գործընկեր, տնտեսագետ

Դավիթ Ազիզյան

Գործընկեր, փաստաբան

Անուշ Մխիթարյան

Փաստաբան

Արման Մարտիրոսյան

Գրասենյակի ղեկավար, իրավաբան