Մինչդատական և Դատական Պաշտպանություն Քրեական և Հակակոռուպցիոն Գործերով

  • Գլխավոր
  • Մինչդատական և Դատական Պաշտպանություն Քրեական և Հակակոռուպցիոն Գործերով

ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ (ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ)

Նպատակ ունենալով և թիրախավորելով.

– «Մարդու իրավունքների եվ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ մեր հաճախորդներին երաշխավորված իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանությունը,

–  բացահայտելու և պարզելու բոլոր հնարավոր հանգամանքներն ու փաստերը, որոնք հերքում են մեր հաճախորդներին առաջադրված մեղադրանքներն ու դրանց հիմքերը,

– մեր հաճախորդների՝ որպես մեղադրյալների, պատասխանատվությունը բացառող ապացույցների կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հիմքերի ձեռք բերումը։

Մեր փաստաբաններն իրականացնում են (մատուցում են) հետևյալ ծառայությունները.

  • Նախաքննության վարութի ընթացքում հաճախորդի շահերի պաշտպանություն, վերջինիս խորհրդատվական և իրավական օգնություն,
  • Հաճախորդի պաշտպանական մարտավարության մշակում, կառուցում և իրականացում քրեական վարույթի տարբեր փուլերում (նախաքննության վարույթում, առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների վարույթներում),
  • Հարցաքննությունների, հակընդդեմ հարցումների, խուզարկությունների և վարութային այլ գործողությունների մասնակցություն,
  • Քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստական և այլ հանգամանքներ հաստատելու կամ հերքելու նպատակով ապացույցների հավաքում, ստուգում, գնահատում և ներկայացում վարույթն իրականացնող համապատասխան մարմին կամ դատարան,
  • Հաճախորդի շահերի պաշտպանության համար էական նշանակություն ունեցող տարբեր տեսակի տեղեկանքների, բնութագրերի հավաքագրում և վարույթի նյութերին կցում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից տարբեր փաստաթղթերի ձեռք բերում, մասնագիտական և փորձագիտական եզրակացությունների ստացում, փաստաբանական հարցումների նախապատրաստում և ներկայացում, և այլն,
  • Հաճախորդի հետ խորհրդատվական տեսակցում ձերբակալման կամ կալանավորման վայրերում,
  • Հոգուտ Հաճախորդի վարույթ իրականացնող մարմնի գործողությունների և որոշումների բողոքարկում,
  • Վարույթի բոլոր նյութերին ծանոթացում, դրանցից պատճենների ստացում, դրանց ուսումնասիրություն և վերլուծություն, նախնական և հիմնական դատալսումների նախապատրաստում:

Գրանցվել Խորհրդատվության