- Ապրանքային նշանի վերաբերյալ օրենսդրության ուսումնասիրություն, իրավաբանական խորհրդատվության, եզրակացության տրամադրում:
- Աջակցություն ապրանքային նշանների գրանցման հարցում:
- Ապրանքային նշանի վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրում և լրացում:
- Ֆրանչայզինգի, ապրանքային նշանի զիջման, առուվաճառքի և լիցենզային պայմանագրերի, ապրանքային նշանի օգտագործման վերաբերյալ պայմանագրերի պատրաստում և գրանցման կազմակերպում:
- Ապրանքային նշանի միջազգային գրանցման կազմակերպում:
- Արտասահմանյան ապրանքային նշանի գրանցում ՀՀ–ում:
- Ապրանքային նշանների պաշտպանություն ապօրինի օգտագործումից, այդ թվում ՀՀ մաքսային մարմիններին կասեցման դիմումների ներկայացում և ապրանքային նշանների գրանցում ՀՀ մաքսային մարմինների կողմից վարվող գրանցամատյանում:
- Ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների պաշտպանություն, ապրանքային նշանի վերաբերյալ վեճերում ներկայացուցչություն, այդ թվում՝ դատական կարգով:
- Ապրանքային նշանների ապօրինի գրանցումների վիճարկում:
- Հեղինակային, լիցենզային և ստեղծագործության ստեղծման պայմանագրերի կազմում:
- Հեղինակային և հարակից իրավունքների օբյեկտների վերաբերյալ վեճերի լուծման մարտավարության մշակում և բանակցությունների վարում:
- Խախտված իրավունքների վերականգնում:
- Հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության արդյունավետ լուծումների առաջադրում և դրանց իրականացում:
- Հեղինակային և հարակից գույքային և ոչ գույքային իրավունքների, դրանց ոտնահարման վերաբերյալ իրավաբանական եզրակացության տրամադրում:
- Հեղինակային և հարակից իրավունքների խնդիրներով ներկայացուցչություն այլ կազմակերպությունների և մարմինների հետ հարաբերություններում:
- Հեղինակային և հարակից իրավունքերի պաշտպանություն դատական կարգով: