- Կառավարման խորհրդատվություն. Ընկերության կոնկրետ կարիքների բավարարման համար լավագույն փորձի կիրառում, ռազմավարական պլանավորում, ընկերության առաքելության, տեսլականի, արժեքների հստակեցում, կառավարման համակարգի եւ որակի փոփոխում, անհրաժեշտության դեպքում միաձուլման կամ կլանման նախաձեռնում, բիզնես ալյանսների ձեւավորում:
- Բիզնեսի գործընթացների բարելավում. Առկա գործընթացների դիագնոստիկա, բիզնեսի գործընթացներում արդյունավետ նորարարությունների ներմուծում, բարդ գործառնությունների առարկայական վերհանում, գործընթացների պատասխանատուների որոշակիացում և հստակեցում:
- Ռազմավարության մշակում և զարգացում. Հաճախորդի կարիքներին հարմարեցված և անհատականացված հատուկ լուծումներ, որոնք ապահովում են իրական արդյունքներ և կայուն աճ, ընկերության խնդիրների հստակեցում, կազմակերպության գործարար միջավայրի գնահատում, բիզնեսի հստակ թիրախների որոշակիացում, ռազմավարական գործելակարգի ճանապարհային քարտեզի մշակում:
- Գործունեության արդյունքների բարելավում. Կայուն կարողությունների վերհանում՝ միտված կատարողական արդյունքների բարելավմանն ու իրական առաջընթացի ապահովմանը, նորարար և արդյունավետ մոտեցումների կիրառում՝ ուղղված եկամուտների աճին, շահույթի սահմանաչափերի ավելացմանը, ինչպես նաև շուկայում առաջարկվող ծառայութունների ու ապրանքների առավել հաջող ներկայացմանը:
- Աշխատանքների արտահանձնում (Outsourcing). Բիզնեսի առաջընթացը ապահովելու նպատակով արտահանձնման ենթակա կարևոր գործառույթների ցանկի հստակեցում, գնահատելով ընկերության կարողությունները և շուկայի հրամայականները` այնպիսի գործառույթների արտահանձնման կազմակերպում, ինչպիսիք են մարքեթինգը, առանձին ծրագրերի կառավարումը, վաճառքի կազմակերպումը, բանակցությունների վարումը, իրավաբանական և հաշվապահական աշխատանքները և այլն:
- Ծրագրերի և նախագծերի կառավարում. Ծրագրերի և նախագծերի նախաձեռնում, պլանավորում, իրականացում, մոնիթորինգ և վերահսկողություն, ծրագրերի և նախագծերի վերջնական ու պատշաճ արդյունքներ ստանալուն ուղղված աջակցություն:
- Որակի երաշխավորում և վերահսկողություն. Կանխարգելող և շտկող գործողությունների պլանի մշակում, որակին միտված կառավարման միջազգային չափանիշների կիրարկման ապահովում և երրորդ անձի կողմից որակի սերտիֆիկացմանը նախապատրաստում:
- Նորաստեղծ բիզնեսներին աջակցություն. Բիզնեսի ռազմավարության ձևավորում, փորձարկում, հաստատում և իրականացում: ֆինանսական և գործառնական պլանավորում ու զարգացում, ներդրողների և հիմնադիրների մասնագիտական ուղղորդում և կառավարչական գործառույթների ստանձնում: