Մեր Մասին

«ԼԻԳԼԱՐՏ»  ընկերությունը հանդիսանում է Հայաստանում իրավաբանական խոշոր ընկերություններից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին երկու առաջատար իրավաբանական և տնտեսագիտական ուղղվածության ընկերությունների թիմերի միավորման արդյունքում, որոնք ավելի քան 10 տարի ակտիվ գործունեություն են ծավալել այս ոլորտներում: «ԼԻԳԼԱՐՏ» ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՈԼՈՐ ՃՅՈՒՂԵՐՈՎ: Ընկերության թիմը մասնագիտացված է ոլորտի բոլոր ուղղություններով: Իրավաբաններից շատերը համատեղում են պրակտիկ իրավաբանի աշխատանքը հանրապետության լավագույն բուհերում դասախոսելու հետ:

Մեր հաճախորդները տարբեր իրավիճակներում՝ իրենց ամենաբարդ խնդիրների լուծումը վստահում են մեզ: Նրանց խնդիրները դիտարկվում են ամբողջական ու խորքային հեռանկարում՝ որի հիմքով առաջադրվում են արդյունավետ լուծումներ: Հաճախորդների հետ արդյունավետորեն համագործակցելով՝ մենք արագորեն հաղթահարում ենք առկա խոչընդոտները և գրանցում իրապես արժեքավոր արդյունքներ:

Մենք ունենք ծավալուն փորձ բիզնեսի կառավարման, իրավական խորհրդատվության, աշխատակազմերի վերապատրաստման, ինչպես նաև գործարարներին մասնագիտական ուղղորդման գործում: Բազմաթիվ դեպքերում արժանացել ենք մեր հաճախորդների այնպիսի վստահությանը, որ նրանք ամբողջությամբ մեզ են հանձնել իրենց բիզնեսի կամ դրա մի մասի կառավարումը՝ ապահովելով գործի հաղթական և շահավետ արդյունք:

Ընկերությունն ունի գործընկերներ մի շարք երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Իտալիայում և Լեհաստանում:

Մեր Թիմը

Արթուր Մարտիրոսյան

Հիմնադիր, ավագ գործընկեր

Արսեն Պետրոսյան

Գործընկեր, տնտեսագետ, փաստաբան

Գևորգ Կարապետյան

Գործընկեր, տնտեսագետ

Դավիթ Ազիզյան

Գործընկեր, փաստաբան

Վարդան Մովսեսյան

Փաստաբան, Միջազգային իրավունքի մասնագետ

Ալլա Զուրաբյան

Փաստաբան

Անուշ Մխիթարյան

Փաստաբան

Արման Մարտիրոսյան

Գրասենյակի ղեկավար, իրավաբան