Նորություններ

Հարկային Իրավունք

Հարկային Իրավունք

Գույքի` փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով` տվյալ հարկային տարվա ընթացքում: Գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման կամ ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը:

Որակական կորուստները փաստաթղթավորվում են հարկ վճարողի կողմից կազմված գույքի թերությունները բնութագրող ակտով կամ արձանագրությամբ կամ ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում` գույքի կամ ապրանքի շրջանառությունից հանման ակտով կամ արձանագրությամբ: Գույքի ոչնչացման փաստաթղթերում պարտադիր նշվում են գույքի ոչնչացման օրը, ամիսը և տարեթիվը, գույքի ոչնչացման վայրը, գույքի ոչնչացման ձևը, ոչնչացված գույքի անվանումը, քանակը, գույքի ոչնչացմանը մասնակցող անձանց անունները, ազգանունները և ստորագրությունները: