Նորություններ

Ապրանքային Նշաններ Եվ Հեղինակային Իրավունք

Ապրանքային Նշաններ Եվ Հեղինակային Իրավունք

Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում կարող է հանրահայտ ճանաչվել, եթե օգտագործման արդյունքում այն լայն ճանաչում է ստացել Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության համապատասխան շրջանակների համար այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար օգտագործվել է ապրանքային նշանը: Հանրահայտ ճանաչված ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է անժամկետ:

Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավատերը, իրավունք ունի արգելելու այլ անձանց՝ առանց իր թույլտվության արդյունաբերական կամ առևտրային գործունեության ընթացքում օգտագործել նիշ, որն իրենից ներկայացնում է հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի վերարտադրությունը, նմանակումը կամ թարգմանությունը, կարող է շփոթություն առաջացնել վերջինիս հետ և օգտագործվում է նույնական և (կամ) նույնատիպ ապրանքների նկատմամբ։

Օրենքով սահմանված իրավունքների իրագործման համար հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավատերն իրավունք ունի դիմելու դատարան: Եթե հանրահայտ ճանաչված ապրանքային նշանին հակադրվող ապրանքային նշանը դատարան դիմելու թվականին նախորդող հինգ անընդմեջ տարվա ընթացքում իրական օգտագործման մեջ է դրվել արդյունաբերական կամ առևտրային գործունեության ընթացքում, ապա այդ հանգամանքը հիմք է ծառայում դատարան ներկայացված հայցի մերժման համար։